Jermuk, Armenia
19-28 June
2022
Swiss
Tournament
ChessAcademy.am

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի այցը Ջերմուկ

2022-06-23

Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը այսօր հետևելու էին եկել Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 3-րդ խաղափուլի պարտիաների ընթացքին։

Նշենք, որ hունիսի 19-28-ը կայանալիք մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից ու Հայաստանից։

Խաղերն ընթանում են Ջերմուկի «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցային համալիրում։ Խաղերի ուղիղ հեռարձակումը հասանելի է  յուրաքանչյուր օր, ժամը 15:30-ին մրցաշարի պաշտոնական կայքէջում:

3-րդ խաղափուլից հետո Նիեման Հանս Մոկը (ԱՄՆ) հաղթանակ տոնեց Մամիկոն Ղարիբյանի (Հայաստան) նկատմամբ։


Ոչ-ոքի գրանցվեց հետևյալ 4 պարտիաներում՝ Շանթ Սարգսյան (Հայաստան) և Նիհալ Սարին (Հնդկաստան), Դոնչենկո Ալեքսանդր (Գերմանիա) և Հայկ Մարտիրոսյանի (Հայաստան), Ամին Թաբատաբա (Իրան) և Սամվել Տեր-Սահակյան (Հայաստան), Նգույեն Թայ Դայ Վան (Չեխիա) և Մանուել Պետրոսյան (Հայաստան)։

Օգտակար հղումներ





Կազմակերպիչ





Հովանավոր





Developed by LAB64 LLC